Փարիզում վերսկսվել է Ժակ Շիրակի գործի դատավարությունը
Այսօր Փարիզում վերսկսվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դեմ գործի դատավարությունը։ Ընդ որում, դատավարության լսումները տեղի են ունենում նախկին պաշտոնյայի բացկայության պայմաններում։ Բժիշկները պնդում են, որ հաշվի առնելով Շիրակի առողջական վիճակը` նրան խորհուրդ է տրվում դատավարությանը չմասնակցել, քանի որ դատարանի տված հարցերը կարող են խիստ բացասական հետևանքներ ունենալ Շիրակի առողջական վիճակի վրա։
Իր հերթին Ժակ Շիրակը դիմել է դատարանին` խնդրելով, որ դատավարության ժամանակ իր բացկայությունը թույլատրվի, և իր շահերը դատարանում ներկայացնեն նրա անձնական փաստաբանները։
Հիշեցնենք, որ Շիրակը մեղադրվում է 1990-1995թթ. Փարիզի քաղաքապետարանում կեղծ աշխատատեղեր ստեղծելու համար։