Քաղաքական

27.07.2022 17:42


Զոնդավորելու են Մամիկոն Ասլանյանի սիրտը․ հնարավոր է՝ անհապաղ միջնորդություն ներկայացվի խափանման միջոցը վերանայելու պահանջով

Զոնդավորելու են Մամիկոն Ասլանյանի սիրտը․ հնարավոր է՝ անհապաղ միջնորդություն ներկայացվի խափանման միջոցը վերանայելու պահանջով

Ժամեր առաջ զարկերակային ճնշման սուր տատանումներ նախնական ախտորոշմամբ քրեակատարողական հիմնարկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Մամիկոն Ասլանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Բժշկական կենտրոնում իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում բժշկական անձնակազմի կողմից որոշում է կայացվել հետագա հետազոտությունների նպատակով Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել։

Վաղը, ի թիվս այլնի իրականացվելու է նաև սրտի զոնդավորում։

Հետազոտությունների փաստաթղթսվորված արդյունքները մեր տրամադրության տակ ունենալուն պես, հնարավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնենք դատարան Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը վերանայելու պահանջով։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա կալանավորվեց 2021–ի դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։ Նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։

Այս խորագրի վերջին նյութերը