Քաղաքական

27.07.2022 13:20

Մամիկոն Ասլանյանի վիճակը կտրուկ վատացել է․ նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց

Մամիկոն Ասլանյանի վիճակը կտրուկ վատացել է․ նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց

Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ Վանաձորի ընտրված համայնքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց:

Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Վանաձորի ընտրված համայնքապետ, կալանավորված Մամիկոն Ասլանյանն այս պահին «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նա «Վարդաշեն» ՔԿՀ–ից է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց։

«Նախնական ախտորոշվել է ճնշման սուր տատանում, ինքնազգացողությունը դեռ չի կարգավորվել»,–նշեց Վարոսյանը։

Ավելի վաղ Ասլանյանի երկրորդ փաստաբանը` Ռուբեն Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ վերջին շրջանում պաշտպանյալը բողոքել է վատ ինքնազգացողությունից, մասնավորապես` բարձր ճնշումից ու սրտի աշխատանքից։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել էր 12 814 ընտրող (45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։

Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։