Կարծիք

27.07.2022 12:13


Ցանկացած հասարակություն, որը չի գնահատում սերունդներ կրթողին ու սահման պահողին, կործանվելու է

Ցանկացած հասարակություն, որը չի գնահատում սերունդներ կրթողին ու սահման պահողին, կործանվելու է

Ինչու սովորել 4 տարի և դառնալ մանկավարժ և ուսուցիչ և ստանալ 30-90 հազար դրամ աշխատավարձ, ինչու վտանգել կյանքը, պաշտպանել սահմանը` դառնալով այմանագրային զինծառայող և ստանալ միջինում 200 հազար դրամ աշխատավարձ, եթե կարելի է առանց կրթության դառնալ ոստիկան/պարեկ և ստանալ 300-350 հազար դրամ աշխատավարձ:

Եվ քանի որ այս հասարակությունը ընտրել և շարունակում է հանդուրժել այս կառավարությանը ու առհասարակ միշտ էլ մեղմ է վերաբերվել ուսուցչի, մանկավարժի ու զինվորի չգնահատված լինելուն, այն կործանվելու է:

Ցանկացած հասարակություն, որը չի գնահատում սերունդներ կրթողին ու սահման պահողին, կործանվելու է:

Ցտեսություն

#կրեք_ուղեղ

Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը