Աշխարհ

27.07.2022 11:32


Ռուսաստանը կապիկի ծաղիկի թեստեր է նվիրաբերել Հայաստանին ու ԱՊՀ մի քանի այլ երկրի

Ռուսաստանը կապիկի ծաղիկի թեստեր է նվիրաբերել Հայաստանին ու ԱՊՀ մի քանի այլ երկրի

Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին է հանձնել կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստային համակարգերը, հայտնում է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստային համակարգեր՝ հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար, այսօր թեստավորումը հասանելի է ամբողջ Ռուսաստանում:

«Ռոսպոտրեբնադզորի կողմից ռուսական թեստային համակարգերը փոխանցվել են Հայաստան, Ղազախստան, Ուզբեկստան և Թուրքմենստան: Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորի մասնագետները կազմակերպում են հատուկ սեմինարներ գործընկեր երկրների գործընկերների համար կապիկի ծաղիկի լաբորատոր ախտորոշման վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը