Աշխարհ

27.07.2022 09:58


Լիզ Թրասի և Ռիշի Սունակի բանավեճի ժամանակ հեռուստահաղորդավարուհին կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)

Լիզ Թրասի և Ռիշի Սունակի բանավեճի ժամանակ հեռուստահաղորդավարուհին կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարում երկրի արտգործնախարար Լի Թրասի և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի բանավեճն ընդհատվել է հեռուստահաղորդավարուհի Քեյթ Մաքքենի ուշաթափության պատճառով, հայտնում է BBC-ն։

TalkTV/Sun հեռուստաալիքով թորիների առաջնորդության մասին բանավեճը հանկարծ դադարեցվել է ստուդիայում տեղի ունեցած միջադեպից հետո: Երբ Ռիշի Սունակը և Լիզ Թրասը հերթական անգամ բանավիճել են հարկերի, առողջապահության ֆինանսավորման և տնտեսական հարցերի շուրջ, նրանց ընդհատել է ուժեղ ձայնը:

Արտաքին գործերի նախարարը նկատելիորեն անհանգստացած տեսք է ունեցել, և լսվել է, որ նա, հեռանալով ստուդիայից, ասում է «Աստված իմ»։ Ծրագիրն անմիջապես ընդհատվել է, և էկրանին հայտնվել է հաղորդագրություն․ «Ցավում ենք ծրագրի խափանման համար: Մենք ջանասիրաբար աշխատում ենք խնդիրների վերացման ուղղությամբ և շուտով կվերադառնանք նորմալ հեռարձակմանը»:

Sun-ի ներկայացուցիչն ասել է, որ բանավեճը դադարեցվել է բժշկական խնդրի պատճառով:

«Բժշկական խնդիր է ծագել, հուսով ենք շուտով կվերադառնանք եթեր»,-ասել է նա։ Պարզվել է, որ հաղորդավար, TalkTV-ի քաղաքական խմբագիր Քեյթ Մաքքենը բանավեճի ընթացքում ուշաթափվել է:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը