Հովհաննես Սահակյան. ««Վիկիլիքս»–ը մի գործիք է, որով ինչ–որ քայլեր են արվում»
Վերջին շրջանում «Վիկիլիքս» սկանդալային ինտերնետ պարբերականը սկսել է գաղտնի փաստաթղթեր հրապարակել Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ։
«7օր»–ը փորձել է ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանից պարզել, թե ինչպե՞ս է նա վերաբերվում այս բացահայտումներին։
Մեզ հետ զրույցում նա ասել է, թե իր համար «Վիկիլիքս»–ը մի գործիք է, որով ինչ–որ քայլեր են արվում։
–Չեմ կարծում, թե պետք է շատ լուրջ վերաբերվել այդ ամեն ինչին, նաև չեմ կարծում, որ «Վիկիլիքս»–ը պետք է լուրջ ազդեցություն ունենա։ Իհարկե, կարելի է «Վիկիլիքս»–ի բացահայտումներից ինչ–որ եզրակացություններ անել, ուշադիր լինել, ընթերցել և այլն, բայց որ այնպիսի լուրջ ու հիմնավոր փաստաթուղթ ընդունես այն, կամ դրա հիման վրա ինչ–որ լուրջ գործողություններ անես, կարծում եմ՝ չարժե,–ասել է Հովհաննես Սահակյանը։
Հարցին, թե իսկ ինչպե՞ս է վերբերվում այն հրապարակմանը, ըստ որի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը թմրաբիզնեսից եկամուտներ է ստացել, նա պատասխանել է, թե ինքը հակված չէ դրան հավատալու։
–Չկապենք հենց Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, ցանկացած մարդու դա վերագրենք։ Եթե լինեին հիմնավոր ապացույցներ, ապա ինչ–որ որոշակի գործողություններ դրան կհետևեին, և եթե կան նման հիմնավոր ապացույցներ, ապա թող հրապարակեն՝ ավելի լուրջ ընթացք տալու համար։ Ես հակված չեմ հավատալու դրան, քանի որ ապացույցներ չկան, որ նման մեղադրանք առաջադրվի։ Անկախ նրանից՝ Լևոն Տեր–Պետրոսյանը հիմա ընդիդմադիր դաշտում է, թե ոչ, ամեն դեպքում, նա մեր երկրի առաջին նխագահն է եղել, և եթե զբաղվել է նման գործողությունով, դա շատ ավելի բարդացնում է թե ՛մեր երկրի, թե՛ մեր ժողովրդի, թե՛ Լևոն Տեր–Պետրոսյանի և ամբողջ հասարակության վիճակը, քան թե եթե դա լիներ ինչ–որ մի հասարակ քաղաքացի։ Այդ իսկ պատճառով ես հակված չեմ դրան հավատալու,–ընդգծել է նա։

7or.am