Կարծիք

26.07.2022 16:15


Ինչի՞ հետ է կապված «դատավոր» Ֆարխոյանի քաղաքական հնազանդության գործելաոճը

Ինչի՞ հետ է կապված «դատավոր» Ֆարխոյանի քաղաքական հնազանդության գործելաոճը

Երեկ դատական նիստերի դահլիճում կտրուկ վատացավ Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը, ով տևական ժամանակ գտնվում է կալանքի տակ: Պաշտպանի բազմաթիվ փաստերը, որ կալանքն անհամատեղելի է Վերմիշյանի առողջական վիճակի հետ՝ դատարանին «չի հետաքրքրում»:

Այսօր արդեն, դատավոր Կարեն Ֆարխոյանը, չնայած պաշտպանների փաստարկված պնդումներին առ այն, որ կալանքն անհամատեղելի է ծանր վիրահատություն տարած Արամ Գասպարյանի առողջական վիճակի հետ, մերժեց Գասպարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Ինչ կապ ունեն այս 2 անհեթեթ և փուչիկ քրեական գործեր, կհարցնեք դուք.

Դեռևս 2020թ. փետրվարին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Նույն գործով անցնում է նաև դատավոր Կարեն Ֆարխոյանի եղբայրը` Ջոն Ֆարխոյանը, որը եղել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետը: Վերջինս ևս կալանավորվել էր, սակայն արի ու տես պաշտպանների միջնորդությամբ` գրավի դիմաց ազատ է արձակվել:

Միգուցե հենց «դատավոր» Ֆարխոյանի եղբոր` քրեական գործով անցնելու, նրա «չկալանավորման» երաշխիքների և իշխանությունների հետ պայմանավորվածությունների մասին է վկայում նրա՝ քաղաքական հնազանդության գործելաոճը, բայց անգամ այս պարագայում պատասխանատվությունն անխուսափելի է:

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը