Լրահոս

05.09.2011 13:12


Լևոն Տեր–Պետրոսյանն առնչություն ունի՞ թմրաբիզնեսի հետ

Լևոն Տեր–Պետրոսյանն առնչություն ունի՞ թմրաբիզնեսի հետ

Անդրադարձ կատարելով «Վիկիլիքս»–ի վերջին հրապարակումներին՝ ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը նշել է, թե մենք այնպիսի երկրում ենք ապրում, որտեղ Սամվել Նիկոյանները պաշտպանված չեն։ «Հենց այսպիսի մթնոլորտում էլ կատարվեց մարտի 1–ի հանցագործությունը»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է «Վիկիլիքսի» այն հայտարարությանը, թե Լևոն Տեր–Պետրոսյանն առնչություն ունի թմրաբիզնեսի հետ, Գ. Եղիազարյանի խոսքերով՝ դա վիրտուալ ինչ–որ բան է՝ առանց անուն–ազգանունի, առանց հայրանունի, առանց հասցեի։

ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասել է, թե ինքն ամբողջությամբ չի հավատում արտասահմանյան կազմակերպություններին, այդ թվում՝ «Վիկիլիքսի» տեղեկություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը