Սեպտեմբերին չենք գնալու ԱԺ, Իշխան Սաղաթելյանը նման բան չի հայտարարել․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Սեպտեմբերին չենք գնալու ԱԺ, Իշխան Սաղաթելյանը նման բան չի հայտարարել: Խորհրդարան գնալու ենք բացառապես մեր օրակարգով։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Թյուրըմբռնման հետևանքով լրատվամիջոցներում հայտնված վերնագիրը, թե իբր ընդդիմությունը սեպտեմբերին վերադառնալու է խորհրդարան, իշխանությունն ու իշխանամերձ շրջանակները օգտագործեցին իրենց բնորոշ մանիպուլյատիվ հնարքներով։
Նույն կերպ փոխանակ անվտանգային, մեր երկրի շուրջ կատարվող կարևոր իրադարձությունները քննարկելու, հասարակությունը քննարկում է իշխանության՝ պարբերաբար դաշտ նետած խայծերը։ Արդեն երեք օր է քննարկում են Երևանում ժամը 7-ին արթնանալու թեման կամ Փաշինյանի ուն կնոջ արձակուրդային լուսանկարները»,-նշել է Մանուկյանը։
Ըստ Մանուկյանի, օրինակ, կարելի էր քննարկել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը Արցախում ՀՀ քաղաքացի զինծառայողներ չուղարկելու մասին։ Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ այդ դեպքում որևէ ՀՀ քաղաքացի պայմանագրային կարող է Արցախում մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների մոտ և նրան կհամարեն ոչ թե ռազմագերի, այլ հանցագործ, քանի որ Արմեն Գրիգորյանն այդպիսի կարմիր գիծ է դրել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: