Լրահոս

05.09.2011 14:46


Լ. Ալեքսանյան «ՀԱԿ–ը կազմող ուժերն առանձին–առանձին ավելի ուժեղ են, քան միավորված»

Լ. Ալեքսանյան «ՀԱԿ–ը կազմող ուժերն առանձին–առանձին ավելի ուժեղ են, քան միավորված»

Այսօր ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի և ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանի համատեղ ասուլիսը վերածվել է բուռն բանավեճի։

Խոսելով մարտիմեկյան իրադարձությունների բացահայտումներից՝ ՀԱԿ ներկայացուցիչը նշել է. «Մեզ կալանավորեցիք, սկսեցիք անդրադառնալ մեր գործունեությանը, սկսեցիք ման գալ մեկ ցենտ, ու չգտաք։ Հիմա ի՞նչ անվանեմ ձեզ, երբ որ մենք բանտախցում նստած, ամբողջ պետական ապարատը, ամբողջ ուժն ու երևակայությունը ներդրեցիք, որ գոնե մի բան գտնեք մեր վրա, բայց ոչ մի ցենտ չգտաք։ Դրա փոխարեն զբաղվեիք մարդասպաններին գտնելով։ Նախագահը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ մարտի 1–ի թեմայով, որից անցել է չորս ամիս։ Ի՞նչ արեց նախաքաննությունը՝ ոչ մի բան»։

–Դուք ռազմական հեղաշրջման արդյունքում եկաք իշխանության՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը,–ավելացրեց Գ. Եղիազարյանը։

Լ. Ալեքսանյանն էլ հակադարձել է, թե ինքը չի բացառում, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք այս երկրի համար ավելի բացասական երևույթներ են, քան ընդդիմության մեջ եղածները։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ–ի հնարավորություններին՝ ՀՀԿ անդամը նշել է. «Ես կարծում եմ, որ ՀԱԿ–ը կազմող ուժերն առանձին–առանձին ավելի ուժեղ են, քան միավորված։ Ես ՀԱԿ–ին չեմ պատկերացնում որպես ամբողջական կառույց, որը կարող է իշխանությունը վերցնի ու կառավարի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը