Լրահոս

05.09.2011 14:19


Քամին քշել է ռետինե նավակը բաց լիճ

Սեպտեմբերի 3-ին` ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի, Դրախտիկ գյուղի` Սևանա լճի Դրախտիկ լողափից ռետինե նավակն, որտեղ նստած է եղել  մի աղջիկ (անձը չի պարզվել),  քամու հետևանքով քշվել է բաց լիճ: Նրան օգնություն ցուցաբերելու նպատակով լողալով նավակի հետևից է գնացել մի երիտասարդ և նրանց ափ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18.40-ին լիճ է դուրս եկել 1 ջրափրկարար և ջրասուզական խմբի հրամանատար  Ա.Ճզմաչյանը “ԿԱԶԱՆԿԱ-5Մ” տիպի մոտորանավակով : Ժամը 18.48-ին լիճ է դուրս եկել նաև “ՊՄ-376” տիպի նավը:

Մինչ ջրափրկարարների կողմից իրականացվում էին որոնողական աշխատանքներ, Դրախտիկ լողափից օգնության էր մեկնել մի քաղաքացի իր սեփական սկուտերով, որի օգնությամբ ժամը 19.10-ին անվնաս ափ են դուրս բերվել տղան և աղջիկը:

Այս խորագրի վերջին նյութերը