Ջիվան Գասպարյանի թոռը ՅՈՒՆԵՍԿՕ–ի հատուկ մրցանակի է արժանացել
Օրերս Ուզբեկստանում կայացել է միջազգային երաժշտական մրցույթ, որին մասնակցել է աշխարհահռչակ հայազգի դուդակահար Ջիվան Գասպարյանի թոռը՝ կրտսեր Ջիվան Գասպարյանը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջիվան Գասպարյանն ասել, թե ինքն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տրված հատուկ մրցանակին:
Մրցույթին մասնակցելու էին եկել երաժիշտներ շուրջ 52 երկրներից: Հայաստանը ներկայացնող Ջիվան Գասպարյանը մրցութային օրերին միայն հայկական ստեղծագործություններ է ներկայացրել:
–Կար, իհարկե, հնարավորություն՝ ներկայացնելու տարբեր ժանրերի և երկրների երաժշտություն, բայց ես ավելի կարևորեցի հայկական երաժշտության ներկայացումը միջազգային փառատոնին,–ասել է կրտսեր Ջիվան Գասպարյանը:
Ջիվան Գասպարյանի թոռը ՅՈՒՆԵՍԿՕ–ի հատուկ մրցանակի է արժանացել
Օրերս Ուզբեկստանում կայացել է միջազգային երաժշտական մրցույթ, որին մասնակցել է աշխարհահռչակ հայազգի դուդակահար Ջիվան Գասպարյանի թոռը՝ կրտսեր Ջիվան Գասպարյանը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջիվան Գասպարյանն ասել, թե ինքն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տրված հատուկ մրցանակին:
Մրցույթին մասնակցելու էին եկել երաժիշտներ շուրջ 52 երկրներից: Հայաստանը ներկայացնող Ջիվան Գասպարյանը մրցութային օրերին միայն հայկական ստեղծագործություններ է ներկայացրել: –Կար, իհարկե, հնարավորություն՝ ներկայացնելու տարբեր ժանրերի և երկրների երաժշտություն, բայց ես ավելի կարևորեցի հայկական երաժշտության ներկայացումը միջազգային փառատոնին,–ասել է կրտսեր Ջիվան Գասպարյանը: