Ալեն Սիմոնյանն Արցախ կմեկնի՞, թե՞ «Վիվառոն» այս տարի էլ հաճելի անակնկալ կմատուցի
Արցախի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը երեկ շատ խառն էր։ Նա կեղծ տեղեկություններ էր տարածել հայաստանյան ընդդիմության՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու որոշման մասին։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական երկվորյակ, Արցախի նախագահ աշխատող Արայիկ Հարությունյանի կուսակից Թովմասյանը հղում էր արել ՀՀ խորհրդարանական ընդդիմության չեղած որոշմանը, դրա հիման վրա եզրահանգում էր կատարել ու բաժակաճառային ձևակերպումներ տվել։ Րոպեներ անց նա հերքել էր իր ասածը, բայց սեփական դեմքը փրկելու տարբերակով, այն է՝ ոչ թե սեփական բերանով, այլ Արցախի խորհրդարանի լրատվության ու հանրության հետ կապերի բաժնի միջոցով։
Թովմասյանն իր երեկվա հայտարարության մեջ նաև ՀՀ խորհրդարանական բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրել էր Արցախ՝ անկախության 31-րդ տարեդարձը նշելու։
Ուշագրավ է, որ Թովմասյանն իր պաշտոնակցին՝ Ալեն Սիմոնյանին, չի դիմում, այլ դիմում է խմբակցություններին։ Երևի գիտի, որ Ալեն Սիմոնյանը «թավշյա հեղափոխություն» կոչվածի հետևանքով ԱԺ նախագահ դառնալուց ու սեփական գրպանում աղքատությունը հաղթահարելուց հետո հակվածություն է ձեռք բերել սեպտեմբերյան թավշյա սեզոնին մեկնել ծովափնյա գերթանկարժեք հանգստի։
Անցած տարի, օրինակ, Ալեն Սիմոնյանն Արցախի անկախության միջոցառման օրերին գտնվում էր հունական Միկոնոս կղզում՝ ՔՊ-ական երկու պատգամավորի ու «Վիվառոյի» տիրոջ հետ։
Ալեն Սիմոնյանը դա արել էր պատերազմում անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հուզառատ հանդիպումից 1-2 օր անց։ Նա ասում էր, որ գիշերները չեն կարողանում քնել ու ամեն օր միայն գերիների, զոհերի մասին են մտածում։ Նա թերևս դարդերը ծովին հանձնելու ծրագրի շրջանակներում էր մեկնել հունական կղզի։
Թե ինչ կանի այս տարի Ալեն Սիմոնյանը, որպեսզի չմեկնի Արցախ, դեռ հայտնի չէ, բայց հայտնի է, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը և մյուսները ոտք չեն դրել Արցախ (որպեսզի Ալիևը չբարկանա)։
Ավելին, երբ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց Արցախ մեկնելու մասին, ՔՊ-ականները դա որակեցին սադրանք, իսկ պաշտոնական Բաքուն նյարդայնացավ։ Բաքվի արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանն օպերատիվ կերպով միջամտեց իրավիճակին ու ռուս խաղաղապահները թույլ չտվեցին ՀՀ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ՝ ասելով, որ դա ՀՀ իշխանությունների խնդրանքն է։
Եթե ՔՊ-ական տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ստացվում է, որ Արցախի ԱԺ նախագահը երեկ սադրանքի է դիմել՝ հրավիրելով ՀՀ խորհրդարանական բոլոր խմբակցություններին։ Ընդդիմությունն, իհարկե, ՔՊ-ական տրամաբանությամբ երբեք չի առաջնորդվել ու ներկա կլինի սեպտեմբերի 2-ին Արցախում։ Հարցն այն է, թե Ալեն Սիմոնյանը սեփական համեստ միջոցների՞, եղբոր ասֆալտային գումարների՞, թե՞ «Վիվառոյի» փողերով կփորձի այդ օրերին «թավշյա» ուղևորության մեկնել կամ անցնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը։
Հ․Գ․ Արթուր Թովմասյանը ՔՊ-ին հրավիրում է Արցախի անկախության 31-րդ տարեդարձը նշելու այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար քարոզում է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու, Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու օգտին։
Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում Արցախը փաստացի կորցրել է իր պետականությունը, տարածքները և մնացել ռուս խաղաղապահների հույսին։ Այս ամենից ելնելով՝ ՔՊ-ականներին Արցախի անկախության տոնին հրավիրելը և որևէ ՔՊ-ականի կողմից այն նշելը մեծագույն կեղծավորություն են։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից