Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ
–Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ–ում աշխատանքային քննարկում էր կազմակերպվել՝ նվիրված Երևանում կրպակների ապամոնտաժման խնդրին: Այդ քննարկման ժամանակ կրպակատերերի բողոքներին դրական լուծումներ տրվեցի՞ն։
–Այդ օրվա քննարկումը եղել է խմբակցություններ–քաղաքապետարան ձևաչափով։ Կրպակատերերի ներկայացուցիչներ չկային։ Հիմա ես դիմել եմ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, այսօր կդիմեմ նաև մյուս խմբակցություններին, որպեսզի նույն ձևաչափով 2–րդ քննարկումն անցկացնենք, բայց արդեն կրպակատերերի հետ։ Առաջին հանդիպման ընթացքում ցանկություն է եղել ուղղակի պարզաբանումներ ստանալ, թե ինչ է անում Երևանի քաղաքապետարանն այս խնդրի հետ կապված։ Մեզ ներկայացվել է որոշ վիճակագրություն, տրվել են որոշ թվեր և պարզաբանումներ։ Խմբակցություններից ներկա բոլոր ներկայացուցիչները դիմել են քաղաքապետարանին, որպեսզի նրանք գրավոր կարգով ներկայացնեն և՛ սկզբունքները, և՛ ապամոնտաժման ենթակա կրպակների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Ես դեռևս տեղյակ չեմ՝ արդյոք քաղապետարանը հասցրե՞լ է շաբաթ օրն ուղարկել, բայց առաջիկայում կպարզեմ դա։
–Այդ քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ ապամոնտաժվում են բացառապես պետական գրանցում չունեցող կամ գործունեության պայմանագրերի ժամկետները լրացած, քաղաքի Կենտրոն վարչական համայնքի կենտրոնական փողոցներում գտնվող կրպակները և տաղավարները: Ձեզ համար այս փաստարկները բավարա՞ր են։
–Խոսքը 190–ից մի փոքր ավելի կրպակների մասին է։ Տարոն Մարգարյանը նշեց նաև, որ ապամոնտաժվում են չգործող, լքյալ և բացառիկ ապօրինի կրպակները։ Հիմա մենք չգիտենք՝ այդ 190–ի մեջ քանիսն են ապօրինի, լքյալներ, քանիսն են քաղաքային տնտեսության ինչ–որ խնդրի խոչընդոտող կրպակներ, որոնք պիտի ապամոնտաժվեն։ Մենք սպասում ենք ամփոփ տեղեկատվության։ Նաև հայտարարվեց, որ Երևան քաղաքի մյուս վարչական շրջաններում, չհաշված Կենտրոնը, գործող կրպակներ չեն ապամոտնաժվելու։
–Քաղաքապետարանից պնդում են, որ օրինական կրպակները չե՛ն ապամոնտաժում, բայց կրպակատերերը պնդում են, որ տարիներ շարունակ բազմիցս դիմել են օրինականացնելու համար, սակայն թույլ չեն տվել, արգելել են օրինական դաշտ մտնել։
–Իմ և Տարոն Մարգարյանի միջև հենց այդ թեմայով է զրույց եղել, ես խմդրել եմ պարզաբանել «ապօրինի կրպակ» հասկացությունը։ Ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք մեր և իրենց ընկալումները նո՞ւյնն են։ Ես նկատի ունեմ այն կրպակները, որոնք տարիներ շարունակ այս կամ այն չափով ամբողջական իրավական հիմքերով աշխատել են և դիմել երկարացման համար, բայց չեն երկարացվել։ Քաղաքապետը դրանք անվանում է ժամկետանց կրպակներ։ Իհա՛րկե, օրենսդրության մեջ «ժամկետանց կրպակ» կամ «ժամկետանց շինություն» հասկացություն չկա, բայց ակնհայտորեն քաղաքապետը նկատի ունի այն կրպակները, որոնց հողի վարձակալության ժամկետները լրացել են։ Ես խնդրել եմ պարզաբանում տալ՝ արդյոք քաղաքապետարանը դրանք համարո՞ւմ է ապօրինի կրպակներ, որովհետև, ըստ էության, այդ կրպակներն ապօրինի անվանելն իրավական տեսանկյունից ճիշտ չէ։
–Իշխանությունների նմանօրինակ որոշումներն ինչո՞վ եք պայմանավորում։ Չէ՞ որ առանց այդ էլ սոցիալական ծանր պայմաններում նման որոշումները հենց իշխանությունների վիճակն են ավելի խորացնում և բարդացնում. բողոքող ընտրազանգվածի թիվն է ավելանում։ Ստացվում է, որ իշխանություններն իրենց դե՞մ են գործում։
–Ճիշտն ասած՝ ես չեմ կարող բացատրություն գտնել։ Շատ կցանկանայի հասկանալ տրամաբանությունը, որովհետև իսկապես կողքից այդպես է երևում։ Ակնհայտ է, որ սրա արդյունքում դժգոհությունն է ավելանում. բռնի ուժով ապամոնտաժումը շատ լայն արձագանք գտավ հասարակության շրջանում, և միարժեք է, որ ճնշող մեծամասնությունը դատապարտում է իշխանության նման գործողությունները։ Ակնհայտորեն ոչ միայն կրպակատերերին, այլ նաև այս ամենին հետևող հասարակությունը քննադատում է իշխանությանը, և դրանով, այո՛, իշխանությունն իր դեմ է հանում շատ ավելի լայն ընտրազանգված, քան կարելի է պատկերացնել։ Բայց այս առումով, անկեղծ ասած, ինձ ընտրազանգվածների խնդիրը չէ, որ հետաքրքրում է։ Մենք ինքներս գոնե այս խնդրում ներգրավված լինելով՝ չենք մտածում ո՛չ դրանով դիվիդենտներ շահել, ո՛չ էլ այլ բանի մասին։ Մեզ համար շատ ավելի կարևոր է, որ թեկուզ 1, թեկուզ 10, թեկուզ 200 ընտանիք ուղղակի չհայտնվի անելանելի վիճակում և հարկադրված չլինի Հայաստանից գնալ։
–Լա՛վ, թեկուզ ա՛յդ տեսանկյունից ինչո՞ւ է իշխանությունն այդպես վարվում։
–Որոշ զրույցներից, որ եղել են իշխանության ամենատարբեր թևերի հետ, պարզ է դառնում, որ մի տեսակ քամահրանք կա. խոսքը վերաբերում է 200 մարդու։ Ես էլ հարց եմ տալիս՝ ի՞նչ է, 200–ը մարդ չե՞ն, 200 ընտանիքի դո՞ւք եք պահելու, եթե խոսքն անգամ 200–ի մասին է։ Մի տեսակ քանակի հետ կապված արհամարհական վերաբերմունք կա, որ եթե հասարակության կեսից ավելին չէ, ուրեմն վերջ։ Սա մեծամասնություն–փոքրամասնություն արատավոր, այլասերված ընկալումն է, որ եթե փողոց է դուրս գալիս 10 000, քի՛չ է, եթե դուրս է գալիս 100 000, քի՛չ է, որովհետև 3մլն–ի մեջ դա մեծամասնություն չէ։ Իսկ ինձ համար այդպես չէ։ Ես կարծում եմ, որ մենք՝ որպես իշխանության ներկայացուցիչներ, տարբեր մակարդակներում, տարբեր թևերում և տարբեր դաշտերում, այնուամենայնիվ, պարտավոր ենք պատասխանատվություն զգալ թեկուզ մե՛կ ընտանիքի, մե՛կ մարդու համար և պարտավոր ենք լուծել այդ մեկ մարդու խնդիրը։
Ստեփան Սաֆարյան

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը