Լրահոս

05.09.2011 13:56


Ֆեյսբուքցիները հանդես են գալիս ի պաշտպանություն «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհու

Ֆեյսբուքցիները հանդես են գալիս ի պաշտպանություն «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհու

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ի պաշտպանություն «Արմենիա»հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի Լիլիթի դերակատար Անժելա Սարգսյանի, խումբ է ստեղծվել՝ «WE Support YOU, Anjela Sargsyan-Անժելա Սարգսյան» անվանմամբ:

Օրեր առաջ նրա չափազանց «անկեղծ» լուսանկարները տարածվել էին համացանցում, ինչից հետո դրանք խիստ քննադատությունների և քննարկումների թեմա դարձան հասարակության շրջանում։ Այժմ նորաստեղծ խմբի անդամները կոչ են անում բոլորին ստեղծված տհաճ իրավիճակում աջակցել Անժելա Սարգսյանին։ Կատարվածի մասին անձամբ դերասանուհին ասել է, որ առաջիկայում պարզաբանմամբ հանդես կգա, իսկ այժմ միայն կարող է ասել, որ լուսանկարների տարածման սկզբնաղբյուրը հայտնի է, և նա, այսպես ասած «աբիժնիկ» է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը