Բայրամովն ու Խովաևը քննարկել են Երեւանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տարբեր ուղղություններով ձեռնարկվող քայլերի շուրջ, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Բայրամովը եւ Խովաեւը կարեւորել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների կետերի լիարժեք իրականացման կարեւորությունը՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման համար՝ նշելով բոլոր ջանքերի մոբիլիզացման կարեւորությունը՝ նորմալացման գործընթացն առաջ մղելու եւ կոնկրետ արդյունքների հասնելու համար։
Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր։

Աղբյուրը՝ news.am