Ուժային կենտրոնների հակասությունները գետնի վրա կարող են Հայաստանում դրսևորվել. Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում տարբեր ուժային կենտրոնների հակասություններն, այնպես, ինչպես Սիրիայում, Հայաստանում ևս, հողի վրա կարող են դրսևորվել:
Ըստ քաղաքագետի՝ հիմա ականատես ենք լինում նրա, ինչ ժամանակին Բոլթոնն էր ասել և, ըստ քաղաքագետի, ծրագրի մի մասը գլոբալ առումով կյանքի կոչվել:
«Հիմա երկու հարց է մնում լուծել՝ ամբողջությամբ դուրս բերել ռուսական զորքը տարածաշրջանից, ինչը կհանգեցնի նրան, որ Հայաստան-Իրան սահմանագծի անվտանգության ապահովման տրանսֆորմացիա կարող է տեղի ունենալ, և գլոբոլ առումով իքս պահի ԱՄՆ-ի այս կամ այն գործողության հետևանքով այդ սահմանը կարող է փակվել: Իրանի մտահոգությունը շատ տրամաբանական է: Նույն իրավիճակը Սիրիայում է»,-ասում է քաղաքագետը՝ շեշտելով, որ Հայաստանի իշխանությունը երկրի սուվերենության մակարդակը զրոյացրել է: