Կարծիք

21.07.2022 20:09


Չավուշօղլուն շնորհավորել է ՔՊ-ի «Վարդավառը» (կամ էլ՝ «Կուրբան Բայրամը»)

Չավուշօղլուն շնորհավորել է ՔՊ-ի «Վարդավառը» (կամ էլ՝ «Կուրբան Բայրամը»)

Թուրքիայի արտգործանախար Չավուշօղլուի հայտարարությունից մի հատված․ «Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Հայաստանն ու մյուսները չպետք է մոռանան, որ սա իրականում եռակողմ գործընթաց է և պետք է կոորդինացվի Բաքվի հետ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են»»։

Չավուշօղլուն նոր բան չի ասել։ Նա գրեթե բառացի մեջբերումներ է արել 2021թ․ հունիսի 15–ին Շուշիում Էրդողանի ու Ալիևի ստորագրած հռչակագրից, որին Նիկոլ Փաշինյանի ՔՊ–ական մեծամասնությունը փաստացի համաձայնեց, քանզի մերժեց մեր առաջարկած դատապարտող հայտարարությունը։

Հաշվի առնելով պաշտոնական Անկարայի դիրքորոշումը և պաշտոնական Երևանի մուրացկանային դիվանագիտությունը՝ բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ իրականում մենք գործ ունենք ոչ թե հայ–թուրքական, այլ հայ–թուրք–ադրբեջանական բանակցային գործընթացի հետ, և որ այդ եռակողմ գործընթացն անցնում է թուրք–ադրբեջանական նախապայմանների, պահանջների, ճնշումների ներքո։

Մեր բոլոր այն հիմնավորումները, որ պետք չէ խաբել մեր ժողովրդին՝ հայտարարելով, թե, իբր, հայ–թուրքական գործընթացն առանց նախապայմանների է, հանդիպում են իշխանությունների այն պատասխանին, որ պետք է նայել Թուրքիայի արտգործնախարարության հաղոդագրությանը, ըստ որի՝ ամեն ինչ առանց նախապայմանների է։ Սա դասական դեմագոգիա է, քանզի թուրքական նախապայմանները կա՛մ բավարարված են, կա՛մ բավարարման փուլում են։ «Առանց նախապայմանների» նախադասությունը քաղաքականապես թերհաս զանգվածի համար է նախատեսված։

Թուրքական նախապայմաններն ակնհայտ են։ Նախապայման է նաև Բաքվի ներգրավվածությունը հայ–թուրքական գործընթացում։ Չավուշօղլուն դա չի էլ թաքցնում։ «Մերոնք» դրան հակադարձում են, թե բա՝ լավ բան չեն անում թուրքերը, բայց միևնույն է մենք գնում ենք խաղաղության։ Պատերազմի կաչաղակները խոսում են խաղաղությունից։ Լկտի սուտն ու հեղափոխական մանիպուլյացիան հենց այսպես են լինում։

Հ․Գ․ Թեհրանում տեղի ունեցած հայտնի եռյակի հանդիպումներից ու պայմանավորվածություններից հետո Չավուշօղլուի խոսքերը հուշում են, որ Թուրքիան մեծացնելու է ճնշումը նիկոլական իշխանության վրա։ Հատկապես երբ վերջինս չի նեղվում դրանից։

Չավուշօղլուն, ըստ այդմ, շնորհավորեց ՔՊ–ականների «Կուրբան Բայրամը կամ էլ «Վարդավառը», ո՞վ գիտե։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը