Եկեղեցին շրջապատող միջնադարյան տապանաքարերի տարածքը վեր է ածվել աղբանոցի
«Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնության անդամները Քանաքեռում, Խաչատուր Աբովյանի տուն թանգարանից ոչ հեռու գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, բացահայտել են մի անհավատալի տեսարան:
Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը միջնադարյան մի քանի պահպանված եկեղեցիներից մեկն է Երևանում, Հայ Առաքելական Եկեղեցու անգործության արդյունքում երբեմնի հայկական սրբավայրից դարձել է Կյանքի Խոսք աղանդի հավաքատեղի: Ըստ բնակիչների նրանք վաղ առավոտյան և ուշ երեկոյան ժամերին հայ առաքելական եկեղեցու բակում իրենց բարձրաձայն աղոթքն են հնչեցնում՝ խանգարելով բնակիչների հանգիստը: Եկեղեցու շրջակայքի բնակիչները բազմիցս դիմել են տարբեր պետական մարմիններին՝ նկարագրելով եկեղեցու լքված վիճակը և դրա անհավատալի հետևանքները:
Ի հավելումն, լքված և անտարբերության մատնված եկեղեցու շրջակայքը, բնակիչների պնդմամբ, դարձել է սիրային հանդիպումների ու գործողությունների վայր, ինչպես նաև կռվատեղի թաղի երիտասարդների համար: Եկեղեցին շրջապատող միջնադարյան տապանաքարերի տարածքը վեր է ածվել աղբանոցի: Շնորհիվ տեղացի մի բնակչուհու եկեղեցին ունի դուռ (թեև անարվեստ) և կողպեք. իսկ լքված եկեղեցու ներսում տեղացիները իրենց տներից բերել են սրբապատկերներ, ի դեպ մեծ թիվ են կազմում ռուսական սրբապատկերները:
Այս իրավիճակի պատասխանատուն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմն են: Այս իրավիճակը ընդամենը մեկն է հարյուրավոր դեպքերից և կարծումենք կաթողիկոսի հրաժարականը պահանջող մարդկանց համար չի կարելի ի ցույց դնել ավելի խոսուն պատճառներ:
Նախաձեռնող խումբը կոչ է անում լրատվամիջոցներին և շահագրգիռ անձանց հետևողական լինել և հասնել հարցի արդարացի լուծմանը:
«Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնություն