Լրահոս

05.09.2011 11:57


Լեզվաբան. «Ինչո՞ւ սովորել, երբ չսովորած մեկն ավելի լավ է ապրում»

Այսօր հրավիրված ասուլիսում լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, անդրադառնալով գիտելիքի և գրագիտության տարածման խնդիրներին, ընդգծել է, որ Հայաստանում կան գիտելիքի ստեղծման և փոխանցման հազարավոր կենտրոններ, սակայն մարդիկ չեն կարդում:

«Ինչո՞ւ չեն կարդում, որովհետև ձեռք բերած գիտելիքը մեծ մասամբ պետք չի գալիս մեր երկրում: Հազարավոր համալսարանականներ աշխատանք չեն գտնում սեփական երկրում: Դրա համար երբեմն նրանք այդ կրթությունը ստանում են հանուն դիպլոմի,- նշել է լեզվաբանն ու հավելել,– ինչո՞ւ սովորել, երբ մարդիկ տեսնում են, որ չսովորած մեկն ավելի լավ է ապրում, ավելի ազդեցիկ դիրք ունի հասարակության մեջ»։

Այս խորագրի վերջին նյութերը