Կարծիք

21.07.2022 14:41


Խաղաղություն՝ պա ամերիկանսկի

Խաղաղություն՝ պա ամերիկանսկի

2015թ․ Վաշինգտոնում մեզ տարան Խաղաղության ինստիտուտ։

Շքեղ շենք։ Ներս մտանք-չմտանք, մեր խմբից մի ֆիլիպինցի տղա վերից վար նայեց լայնարձակ, բարձրաձեղուն սրահը ու գլուխը պտտելով՝ երկարահնչյուն ասեց՝ Wooooow․

Տեղում վերբովկա էղավ էլի։

Բանախոսը՝ ջահել կին, պատմեց, որ օրերից մի օր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը զարթնել ա ու մտածել․

«Մենք պատերազմի բազմաթիվ ինստիտուտներ ունենք, ինչո՞ւ մի հատ խաղաղության ինստիտուտ չունենանք»։

Ու բացում են խաղաղության ինստիտուտ, որի առաքելությունն էսպես է՝ այն վայրերում, որտեղ ԱՄՆ-ն պատերազմ ա արել, ուղարկել իրենց խաղաղության հետազոտողներին՝ խաղաղություն հաստատելու համար ուսումնասիրություն անելու։

Հարցրի՝ որևէ հաջողության հասե՞լ եք, մանավանդ Իրաքում։

Ասեց՝ ցավոք, ոչ։

Հիմա մի քանի օր ա գովազդով պտտվում ա, որ Բաց հասարակությունների հիմնադրամի (Ջորջ Սորոս) աջակցությամբ մի քանի ՀԿ-ներ, այդ թվում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (Արթուր Սաքունց) Ադրբեջանի կողմից 44-օրյայի ընթացքում մարդու իրավունքների խախտումների հետազոտություն են արել։

Բռավո, չէ՞։ Պատերազմը հրահրեն, աջակցեն դավաճաններին, Թուրքիային օգնեն, որ Սիրիայից տեռորիստներ տանեն Արցախ, վարի տան մարդկանց ճակատագրերը, ապա մարդու իրավունքների խախտումների լայնածավալ հետազոտություն անեն, որպեսզի մենք էլ էշ-էշ, վերբովկա էղած ասենք՝ Wooooow.

Նկարում խաղաղության անպետք ինստիտուտի շքեղ շենքը՝ դրսից ու ներսից։

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը