Կառավարությունն ավելացնում է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության բյուջեն
ՀՀ կառավարության աշխատակազմին լրացուցիչ միջոցներ կհատկացվեն արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար։ Չզեկուցվող նախագիծն ընդունվեց այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների անբավարարության պատճառով է նման անհրաժեշտություն առաջացել։
Այսպես, արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար կհատկացվի ևս 140 մլն դրամ` ի լրումն նախապես ծրագրված 200 մլն դրամի։

Աղբյուրը՝ armeniasputnik.am