Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը վերաբերվող բանաձեւի նախագիծը, որը ներկայացրել էին համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը:
Ելույթ է ունեցել նաեւ ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով իր ելույթում ասել է, թե Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը մեծապես կախված է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններից: Ըստ Զոհրաբյանի՝ արդեն քսանամյա անկախություն ունեցող երկիրը այլեւս իրավունք չունի ժողովրդավարական ուղուց շեղումներ թույլ տալ, եւ դրանք պատճառաբանել ժողովրդավարության մանկական հիվանդություններով: “Այն, որ Հայաստանում այսօր քաղաքական մթնոլորտը բոլորովին այլ է, այդ մասին վերջին շրջանում բազմիցս խոսել են թե Եվրոպայի Խորհրդի, թե Եվրոպական Միության մեր գործընկերները։ Իհարկե, ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը դեռ ավարտված չէ, եւ մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Առջեւում մենք լուրջ փորձություն ունենք՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, որոնց անցկացումից իրապես շատ բան է կախված։ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ մենք կրկին բարեփոխեցինք մեր Ընտրական Օրենսգիրքը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ միայն քաղաքական կամքը կարող է նպաստել, որ կատարվի օրենքի տառը:
Մի քանի օր առաջ իմ երկիրը նշեց անկախության 20-ամյակը։ Իսկ դա նշանակում է, որ ժողովրդավարական ուղուց որեւէ շեղում մենք այլեւս իրավունք չունենք թույլ տալ` արդարացնելով դա ժողովրդավարության մանկական հիվանդություններով”,-իր ելույթում ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ–ում