Կարինե Նալչաջյան. «Մարդկային գործոնը պետք է առաջնային լինի»
«7օր»–ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը, պատասխանելով հարցին՝ ինչու են Հայաստանի նման ծանր սոցիալական վիճակում գտնվող պետության մեջ իշխանությունները կայացնում այնպիսի որոշումներ, որոնք ավելի են սրում իրավիճակը, ինչպես, օրինակ, կրպակների ապամոնտաժումն է և այլն, ասել է.
–Դրանք, իհարկե, այնպիսի որոշումներ են, որոնք հարված են հասցնում միջին քաղաքացուն, որն ինչ–որ կերպ օրվա ապրուստն է հոգում։ Առաջին հայացքից այնպիսի բան է արվում, որը կարծես ուղղված է իրավիճակի սրմանը, դժգոհ մարդկանց բանակի մեծացմանը։ Բայց մյուս կողմից եթե նայում ենք քաղաքակիրթ աշխարհի օրենքներով ապրելու անհրաժեշտությանը, ինքներս էլ շատ լավ գիտենք, որ դժգոհություններ ունենք. ի՞նչ է կատարվում մայթերում ու կրպակներում՝ անճաշակություն, հակահիգիենիկ իրավիճակ և այլն։
Նրա համոզմամբ՝ այս երկու երևույթները հակասության մեջ են։
–Մի կողմից, իհարկե, լավ է, որ առևտուրը դառնա քաղաքակիրթ, քաղաքն ավելի ներկայանալի տեսք ունենա, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ դա ուղիղ հարված է հասցնում քաղաքացուն։ Սակայն իրավիճակը պետք է հավասարակշռվի,–նկատել է հոգեբանը։
Նրա խոսքերով՝ այնուամենայնիվ, մարդկային գործոնը պետք է առաջնային լինի։
–Սա պահանջում է բավական մանրակրկիտ մոտեցում։ Խոշոր հարվածներով այդ հարցերը լուծելը միշտ ցավագին հետևանքներ է ունենում և իշխանություններից, ինչպես նաև հայրենիքից հիասթափվելու տեղիք տալիս,–ընդգծել է Կ. Նալչաջյանը։

7or.am