Լրահոս

05.09.2011 11:13


Կարեն Կարապետյանը հաստատել է, որ «Ֆլորենս» ռեստորանն իրեն է պատկանում

Կարեն Կարապետյանը հաստատել է, որ «Ֆլորենս» ռեստորանն իրեն է պատկանում

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Մեդիամաքս»–ի հետ հարցազրույցում հաստատել է օրերս մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ինքը Հրազդանի կիրճում շքեղ ռեստորանային համալիր է կառուցում։

«Նախ և առաջ, այդ շինության անունն է ոչ թե «Վենեցիա», ինչպես գրել էին, այլ «Ֆլորենս»: Այո՛, այդ կառույցի հետ ես առնչություն ունեմ: Հրազդանի կիրճում մենք մի խումբ ընկերներով կառուցել ենք ռեստորանային համալիր: Ընդ որում, այդ ընկերներիս մի մասը արտասահմանից է: Վստահ եմ, որ լավ բան ենք կառուցել , ու մեր արածի համար չեմ ամաչում: Ցանկանում եմ, որ ուրիշները ևս իրենց ընկերներին հրավիրեն ներդրումներ անելու Հայաստանում: Իսկ ինչ վերաբերում է իմ միջոցներին, որոնք ուղղվել են այդ համալիրի կառուցմանը, ես դրանց օրինականության բոլոր ապացույցներն ունեմ: Թող որևէ մեկը չկասկածի»,–հայտարարել է Կարեն Կարապետյանը:

ԶԼՄ–ն գրել էր, որ Երևանի քաղաքապետն այդ շքեղ ռեստորանը կառուցում է ի պատիվ դստեր, քանի որ այնտեղ է մտադիր անցկացնել նրա հարսանիքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը