«BBC»–ն հայտնում է, որ իտալական Ֆիլետինո փոքր քաղաքը հայտարարել է իր անկախության մասին ու սկսել տպել սեփական թղթադրամները՝ որպես բողոքի նշան երկրի տնտեսության կոշտ միջոցների դեմ։
Քաղաքը Իտալիայի մայրաքաղաք Հռոմից գտնվում է 100 կմ հեռավորության վրա, իսկ բնակչությունը հասնում է ընդամենը 550–ի։ Նոր կանոնների համաձայն՝ տեղի աշխատակազմի ծախսերի կրճատման համար այն պետք է միանա հարևան Թրևի քաղաքին։
Ֆիլետինոյի քաղաքապետ Լուկա Սելարին, ով եվրագոտու ճգնաժամի պատճառով աշխատանքը կորցնելու վտանգի տակ է, առաջարկել է անկախության հռչակման գաղափարը։ Նա ստեղծել է սեփական տարադրամը՝ այն կոչելով Ֆիորիտո։ Նորաստեղծ թղթադրամն արդեն օգտագործվում է տեղի խանութներում գնումների ժամանակ, որպես հուշանվեր՝ այն գնում են նաև զբոսաշրջիկները։
«Gazeta.ru»–ն փոխանցում է, որ հուլիսի սկզբին Իտալիայի նախարարների խորհուրդը բավարարել է բյուջետային միջոցների խնայման ծրագիրը, ըստ որի՝ չորս տարվա ընթացքում ծախսերը պետք է կրճատվեն 47 մլրդ դոլարով։
Իտալական քաղաքը հայտարարել է իր անկախության մասին