Ձեր համազգեստը Բաքվի փողոցներում ծաղրի է արժանացել, իսկ դուք հոտընկայս պատիվ եք տալիս այդ ամենի հեղինակներին
Անպաշտպանության նախարարություն
Թշնամու ձեռքում հայտնված տասնյակ հայ գերեվարված գեներալներ և սպաներ։ Սովորական մուրացկաններ։ Ամսական մի քանի հարյուր հազար դրամի դիմաց ինքնասիրությունը, պատիվն ու արժանապատվությունը կորցրած կենսաբանական էակներ, խղճահարության արժանացած անպիտան արարածներ։ Ձեր համազգեստը Բաքվի փողոցներում ծաղրի է արժանացել, իսկ դուք հոտընկայս պատիվ եք տալիս այդ ամենի հեղինակներին, ձեր ու ձեր տասնյակ հազարավոր զինվորների պատիվը գետնով տված, հազարավոր զինվորներին և սպաներին հողին հանձնած սրիկաներին։ Ամոթ ձեր ապրած ամեն մի օրվան, եթե պիտի այս կարգավիճակին արժանանայիք։ Ափսոս մեր հարգանքը, որ տածել ենք ձեր հանդեպ։ Անիքնասեր լինելուց բացի, անմիտ եք և ստոր, որ ձեր վրա եք վերցնում պատերազմի և պարտության մեղքը, այն դեպքում, երբ ձեր ենթակայության տակ զինվորներն ու սպաները կենաց մահու կռիվ են տվել, հերոսություններ ու քաջագործուններ գործել` կյանքի գնով պահելով հայրենիքի իրենց վստահված սահմանը, զոհվել հանուն հայրենիքի` լուսավոր Հայաստանի երազն աչքերում։ Դուք խժռում եք նրանց կյանքը ձեր ավելորդ գոյությամբ` անզեն և անպաշտպան թողնելով մեր երկիրն ու ժողովրդին։ Դուք դա անում եք գիտակցված` տեսնելով թե ինչ է կատարվում ձեր շուրջ, բոլորից լավ զգալով սպառնալիքները, սակայն աչք փակելով այդ ամենի վրա։ Ներում չեք ունենալու, եթե վերստին չդառնանք սպա ու գեներալ։ Շատ քիչ ժամանակ ունեք մտորելու և գործելու համար։ Այս խոսքերը ձեզ վիրավորանք չեն, այլ սթափության կոչ։
Եթե չգիտեք ձեր անելիքը, ապա գնացեք ու դարձեք կենդանի ցուցանմուշներ Բաքվի փողոցներում, եթե գիտեք, ապա` հպարտությամբ քայլեք Երեւանի փողոցներով։ Ընտրության համար քիչ ժամանակ ունեք.

ՊԱՐՈՆԱՅՔ ՍՊԱՆԵՐ, կամ խեղկատակներ։