Ադրբեջանական բանակը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
Եթե Արցախի ժողովուրդն ու նրա բանակը սեպտեմբերի 2–ին մեծ շուքով տոնում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձը, ապա ադրբեջանական բանակն առանձնահատուկ հաճախականությամբ հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում շարունակում էր խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն այդ օրը հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից պաշտպանական գծի հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 400 կրակոց: Ադրբեջանական զինուժի կողմից ակտիվ նախահարձակ գործողություններ են իրականացվել նաև նախատոնական օրերին: Ընդհանուր առմամբ անցած յոթնօրյակում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 350 դեպք, որի ընթացքում հակառակորդը «АК», «СВД», «ПК», «ДШК», «Սև նետ» ևայլ տեսակի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին