Վայքի ծննդատնից Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված երեխան մահացել է
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Վայքի ծննդատնից Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված երեխան մահացել է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեղեկություն էր տարածել, որում նշված էր, որ օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ և սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Դրան հաջորդած դեպքերը ներկայացվում են նախաձեռնության պատրաստած տեսանյությում, որտեղ կնոջ հարազատները պատմում եմ բժշկի մասնագիտական և մարդկային, մեղմ ասած, անթույլատրելի պահվածքի մասին։
Ավելի ուշ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվեց Վայքի հիվանդանոցի ծննդական բաժանմունքում տեղի ունեցած դեպքը քննող հանձնաժողով: