Կարծիք

17.07.2022 21:13


Նիկոլը Հայաստանը վաճառում է մաս առ մաս․ Արամ Գաբրելյանով

Նիկոլը Հայաստանը վաճառում է մաս առ մաս․ Արամ Գաբրելյանով

Հայազգի մեդիագործիչ Արամ Գաբրելյանովը իր տելեգրամյան ալիքում գրում է․ «Վերջին տեղեկությունները Մոսկվայի կոմպետենտ մարմիններից։ Թբիլիսիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հանդիպումը տեւել է մոտ երեք ժամ։ Համաձայն հատուկ ծառայությունների, մի քանի հարցեր են քննարկվել։

Ռուսաստանի զորքերի դուրս բերումը Ղարաբաղից, եւ Ղարաբաղյան ժողովրդական միլիցիայի ստեղծումը՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի փոխարեն, Լաչինի միջանցքի հանձնումը եւ խաղաղության պայմանագրի հիմնական թեզիսները՝ Բրյուսելյան՝ բարձր մակարդակի առաջիկա հանդիպման նախաշեմին։

Առաջին երկու հարցերի առնչությամբ լիարժեք հասկացողություն կա։ Ադրբեջանական խաղաղության պայմանագրի առնչությամբ, հայկական կողմը խնդրել է, որպեսզի այն լինի ոչ թե պայմանագիր, այլ հռչակագիր։ Դա ըստ էության նույն բանն է եւ չի տարբերվում պայմանագրից։ Նիկոլը Հայաստանը վաճառում է մաս առ մաս, շատ գրագետ կերպով։ Հատուկ ծառայություններում վստահ են, որ Փաշինյանն Ադրբեջանից կստանա մեծ գումար՝ անհոգ ծերության համար։ Փողերի պահպանման երաշխավոր է լինելու ԱՄՆ-ն։ Հենց դրա համար է Հայաստան ժամանել Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը։

Հաջորդ քայլը՝ ռուսական բազայի դուրս բերումն է եւ հայ-իրանական սահմանի հանդեպ վերահսկողության հաստատումը։ Ամերիկացիները Փաշինյանի ձեռքով Ռուսաստանին թողնում են Իրանի հետ միայն Կասպից ծովով կապ ունենալու հնարավորությունը։ Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը Կասպից ծովում խոշոր եւ ժամանակակից ծովային նավահանգիստ չունի, ապա Իրանի հետ կապը դառնում է խնդրահարույց»։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը