Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անկացվող ԱՊՀ վեհաժողովի ժամանակ պատվիրակները անդրադարձել են նաև ԱՊՀ տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորմանը։ Թեմայի քննարկումը սկսել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասի–զադեն, ապա ելույթ են ունեցել նաև այլ պաշտոնյաներ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթի ժամանակ նշել է, որ Արցախն իր անկախությունը ձեռք է բերել՝ օգտագործելով ինքնորոշման իր օրինական իրավունքը։
Նիստի վերջնամասում, սակայն, Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին խոսելու հնարավորություն է խնդրել.
-Հայաստանի նախագահի ելույթն ինձ ստիպեց նորից արտահայտվել։ Նա այնպես ներկայացրեց ղարաբաղյան հակամարտությունը, որ ուղղակի վերցնես ու քվեարկես Ղարաբաղի անկախության օգտին։ Ես կարող եմ շատ խոսել այս խնդրի մասին, բայց կուզենայի միայն հիշեցնել, որ Ադրբեջանի տարածքների 20%–ը գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, բացի այդ՝ ՄԱԿ–ը ընդունել է 4 բանաձև, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն այդ տարածքներից։
ԱՊՀ վեհաժողովն առանց հայ–ադրբեջանական վեճի չանցավ