Լրահոս

03.09.2011 14:11


Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին նվիրված համերգ Լոնդոնում

Սեպտեմբերի 1-ին Լոնդոնի «Royal Festival Hall»-ում տեղի ունեցավ «Սպիտակ տեսիլք» (Wհite Illusion) վերնագրով համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-րդ տարելիցին: Հայաստանի մշակույթի նախարարության, Լոնդոնում Հայաստանի դեսպանության և Միացյալ Թագավորությունում հայոց եկեղեցու առաջնորդարանի հովանու ներքո միջոցառումը կազմակերպել էին անվանի Ինվերս (Inverse) և Ղազար-գալա մշակութային ընկերությունները:

Համերգի ծրագրում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները և երիտասարդ կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանի հեղինակային գործերը, որոնք կատարեցին Ֆիլհարմոնիա նվագախմբի (Philarmonia Orchestra) ջութակահար Կարեն Շահգելդյանը, ֆլեյտահար Նելի Մանուկյանը, կիթառահար Վարդան Գաբոյանը, թավջութակահար Բեն Ասատրյանը, դաշնակահարներ Արեգ Միրզոյանը և Արթուր Բոբիկյանը, մասնակցեց նաև Ջյուս անսամբլը:

Շուրջ 2000 հանդիսատես մասնակցեց միջոցառմանը, որին ներկա էին նաև ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, բրիտանական քաղաքական, հասարակական և մշակութային ոլորտի և բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը