Գյուլն Իսրայելի համար լրացուցիչ պատժամիջոցներ է խոստանում
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հասկացնել է տվել, որ Իսրայելի դեսպանին երկրից արտաքսելով չի սահմանափակվի։
-Դա ընդամենը առաջին քայլն է,–հայտարարել է Գյուլը։
Ըստ Թուրքիայի նախագահի խոսքերի՝ Իսրայելը սխալ եզրակացություն է արել և չի հասկացել, թե որքան վճռական է տրամադրված Թուրքիան։
-Մենք միշտ պաշտպանել ենք և կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին։ Իսրայելին սպասում են նոր պատժամիջոցներ, սա միայն առաջին փուլն է,– հայտարարել է Գյուլը։
Հիշեցնենք, որ թուրք–իսրայելական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվեց այն բանից հետո, երբ ՄԱԿ–ի հրապարակած զեկույցում արդարացվեց Գազայի հատվածի շրջափակումն Իսրայելի կողմից։