Թուրք–իսրայելական հարաբերությունների վատթարացումը մեծացնում է ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը
Թուրքական «Հուրիեթ» օրարթերթը գրում է, թե պաշտոնական Անկարայի և Թել Ավիվի միջև ստեղծված ճգնաժամը մեծացնում է ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը։
«Թուրք–իսրայելական հարաբերությունների խզման հետևանքով Անկարային, մասնավորապես Հայոց ցեղասպանության թեմայի առնչությամբ, շատ դժվարին օրեր են սպասում Միացյալ Նահանգներում և Եվրամիության մի շարք երկրներում։ Դիվանագիտական աղբյուրները, ուշադրություն հրավիրելով ԱՄՆ–ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա, նշում են, թե հրեական լոբբին էլ ավելի է ընդլայնելու իր հակաթուրքական գործունեությունն ու աջակցելու է հայկական լոբբիին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ընդունման հարցում»,–նշվում է «Հուրիեթ»–ում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները սկսեցին վատանալ «Ազատության նավատորմի» շուրջ ստեղծված իրադրության պատճառով, մասնավորապես՝ ՄԱԿ–ի հատուկ հանձնաժողովի կողմից դրա առնչությամբ հրապարակված զեկույցից հետո։