Քաղաքական

16.07.2022 00:48

Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց

Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց

Հենց նոր Վարդաշեն ՔԿՀ-ից տեղեկացրեցին, որ Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Այս խնդիրը հետևանքն է շաքարային դիաբետի չափազանց բարձր ցուցանիշի (20-28, ինսուլինային կախվածությունը օրեկան 100 մգ):

Այս իշխանությունները հասկանալով, որ ջուր քրեական գործերով այլևս անհնար է անձանց պահել անազատության մեջ՝ անում են իրավիճակից բխող ամեն ինչ, որ քաղբանտարկյալները մահանան: Դատավոր Ֆարխոյանն էլ շուրջ մեկ ամիս ժամանակ չգտավ, որպեսզի շտապ նիստ գումարի և քննարկի կալանավորման հետ անհամատեղելիությունը պարզելու միջնորդությունը, իսկ պետությունը ակնհայտորեն տապալում է Ն. Մանթաշյանի առողջության պահպանման գործառույթը: ՔԿՀ վարչակազմը և բժիշկները եղած ռեսուրսներով անում են ամեն ինչ, բայց այդ ամենը բավարար չէ անձի առողջությունը պահպանելու համար, քանի որ չունեն համապատասխան միջոցներ:

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։