Լրահոս

03.09.2011 12:58


Մարկ Գորենշտեյնը փորձում է արդարանալ...

Մարկ Գորենշտեյնը փորձում է արդարանալ...

Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարկ Գորենշտեյնը, որ Չայկովսկու անվան մրցույթի ժամանակ վիրավորական խոսքեր էր ասել Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանին, հարցազրույց է տվել, որտեղ փորձել է արդարանալ։ Գորենշտեյնը պնդում է, թե առաջինը Նարեկն է իրեն լկտի խոսքեր թույլ տվել, իսկ բարձրացված այդ աղմուկը սադրանք է՝ կազմակերպված «որոշ մարդկանց կողմից»։

-Այդ աղմուկի հաշվին նա ստացավ առաջին մրցանակը։ Այդ տղան իրականում ոչ մի բանում մեղավոր չէ։ Անձամբ նրա դեմ ես ոչինչ չունեմ, բացի այն, որ նա, ցավոք, վատ դաստիարակված մարդ է։

Գորենշտեյնը նշել է, թե ՌԴ մշակույթի նախարարությունում կան մարդիկ, ովքեր ուզում են իրեն աշխատանքից հեռացնել։ Այդ է պատճառը, որ այսքան սադրանքներ են կազմակերպվում իր դեմ։

Տեղեկացնենք, որ օգոստոսի կեսերին ՌԴ պետական նվագախմբի մի շարք երաժիշտներ կազմել էին հատուկ նամակ և այն ուղարկել Ռուսաստանի մշակույթի նախարարություն։ Նամակի մեջ նշվում էր, որ Գորենշտեյնը պետք է աշխատանքից հեռացվի, քանի որ նրա մեթոդները շատ բռի են, լկտի, ինչի հետևանքով շատ տաղանդավոր երաժիշտներ Ռուսաստանից հեռանում են։

Այս խորագրի վերջին նյութերը