Լրահոս

03.09.2011 12:11


Միացյալ Նահանգները դատի է տվել իր 17 խոշոր բանկերին

Ինչպես հայտնում է  «BBC»–ն, բնակարանների ֆինանսավորման ամերիկյան դաշնային գործակալությունը՝ FHFA-ն, դատական հայց է ներկայացրել 17 խոշոր բանկերի նկատմամբ։ Գործակալությունը բանկերին մեղադրում է արժեթղթերի վերաբերյալ օրինախախտումների և 196 մլրդ դոլարի վնաս պատճառելու, մասնավորապես՝ վաճառվող արժեթղթերի վերաբերյալ ոչ ճշմարտացի տեղեկատվություն հաղորդելու համար, ինչի հետևանքով բանկերը հայտնվել են ֆինանսական ճգնաժամի մեջ։ Ստեղծված իրավիճակից նրանց դուրս բերելու համար ամերիկյան իշխանությունները ստիպված են եղել ավելի քան 140 մլրդ դոլար ծախսել:

Այս խորագրի վերջին նյութերը