Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ հոբելյանական գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահը
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ հոբելյանական գագաթնաժողովը, որը նվիրված է ԱՊՀ ձևավորման քսանամյակին։ Գագաթնաժողովին մասնակցում են ԱՊՀ անդամ 11 երկրներից 8–ի նախագահները՝ Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Մոլդովա և Տաջիկստան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբե չի մեկնել: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևի Տաջիկստան չգնալը բացատրել է երկրի ներսում սոցիալ–տնտեսական բնույթի հրատապ քայլերի իրականացման անհրաժեշտությամբ, սակայն որոշ մասնագետներ նշում են, որ պատճառը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն է: Բացակա է եղել նաև Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, ով վերջին տարիներին արտերկրյա հանդիպումների գրեթե չի մեկնում:
Նիստի օրակարգում «ԱՊՀ 20–ամյա գործունեության արդյունքները և հեռանկարի խնդիրները» զեկույցի քննարկումն է:
Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ հոբելյանական գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահը
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ հոբելյանական գագաթնաժողովը, որը նվիրված է ԱՊՀ ձևավորման քսանամյակին։ Գագաթնաժողովին մասնակցում են ԱՊՀ անդամ 11 երկրներից 8–ի նախագահները՝ Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Մոլդովա և Տաջիկստան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբե չի մեկնել: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևի Տաջիկստան չգնալը բացատրել է երկրի ներսում սոցիալ–տնտեսական բնույթի հրատապ քայլերի իրականացման անհրաժեշտությամբ, սակայն որոշ մասնագետներ նշում են, որ պատճառը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն է: Բացակա է եղել նաև Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, ով վերջին տարիներին արտերկրյա հանդիպումների գրեթե չի մեկնում: Նիստի օրակարգում «ԱՊՀ 20–ամյա գործունեության արդյունքները և հեռանկարի խնդիրները» զեկույցի քննարկումն է: