Կարծիք

14.07.2022 16:30


Երբ ԱԺ-ից հանած Հայաստանի զինանշանը փոխարինեն Թուրքիայի զինանշանով, այդ ժամանակ պարզ կլինի՞, որ Եռաբլուրում թաղեցին մերոնց Հայաստանը Թուրքիա սարքելու համար

Երբ ԱԺ-ից հանած Հայաստանի զինանշանը փոխարինեն Թուրքիայի զինանշանով, այդ ժամանակ պարզ կլինի՞, որ Եռաբլուրում թաղեցին մերոնց Հայաստանը Թուրքիա սարքելու համար

Ֆրանսիայից ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին արգելել են մտնել հայրենիք՝ Հայաստան։ Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում (Franck Papazian

ՀՅԴ անդամներին զորավարժության անվան տակ մեկուսացնում են, ով իմանա՝ հետո ինչ կանեն հետները։

Հայ ռազմիկներին պատերազմի անվան տակ զոհեցին։

Սփյուռքի հայերի քաղաքացիություն ստանալը դժվարացնում են։

Բերձորը հանձնելու համար ստում են, թե հայ չի ապրում։

Եվ երբ Ազգային ժողովից հանած Հայաստանի զինանշանը փոխարինեն Թուրքիայի զինանշանով, այդ ժամանակ պարզ կլինի՞, որ Եռաբլուրում թաղեցին մերոնց Հայաստանը Թուրքիա սարքելու համար։

Ո՛չ, պարզ չի լինի, քանի որ թուրքական իրականության մեջ ուժն է ծնում ճշմարտություն, հատկապես՝ ստի ուժը։

Ինչպես մեր հողերն է տնօրինում Թուրքիան Արևմուտքում, այնպես էլ անցել է հիմա Արևելքին։ Կուզես խաղաղության անվան տակ արա, կուզես ժողովրդավարության, արածը ցեղասպանություն է։

Նկարում Մուրադ Փափազյանն է, ում Թուրքիան արգելել է մտնել հայրենիք։

Թուրքիայի քոքը պիտի կտրվի։

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից
Հնարավոր է սա 1 անձ-ի նկարն է

Այս խորագրի վերջին նյութերը