Կարծիք

14.07.2022 15:48


Միքայել Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ուժը կորցրած օրենքի հիման վրա

Միքայել Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ուժը կորցրած օրենքի հիման վրա

Միքայել Բադալյանի գործի շուրջ տեղի ունեցող իրավական նիհիլիզմը․ Ի սկզբանե Միքայել Բադալյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։Սակայն ինչպես հայտնի է նշված օրենքը համարվում է ուժը կորցրած և պարզ տրամաբանությունը և իրավական ողջամտությունը հուշում է, որ Միքայել Բադալյանի կողմից կատարված ենթադրյալ արարքը պետք է համապատասղանեցվի 2022 թվականի հուլիսի ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին, քանզի ոչ մի իրավակիրառող, այդ թվում՝ Դատարանը չի կարող հիմնվել ուժը կորցրած օրենքի վրա, քանի որ այդ օրենքն ըստ էության դադարել է գոյություն ունենալ։

Քննչական մարմինն այդքանը հասկանալով 08․07․2022 թվականի միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին 01․07․2022 թ․ ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 23-րդ մասի 2-րդ կետով Միքայել Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 08․07․2022թ․ Դատախազը մերժել է քննիչի միջնորդությունը պատճառաբանելով, որ գործող քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րմ ասի 2-րդ կետը վատթարացնում է Միքայել Բադալյանի վիճակը։

Դրանից հետո՝ քննիչը քրեական վարույթը կարճելու փոխարեն պահպանել է Միքայել Բադալյանին ուժը կորցրած օրենքով առաջադրված մեղադրանքը և միջնորդություն է ներկայացրել դատարան վերջինիս կալանքի տակ պահելու ժամկետը եւս մեկ ամսով երկարացնելու մասին։ Քննիչի գործողությունները ապօրինի են և

Միքայել Բադալյանը պետք է կալանքից ազատ արձագվի մի քանի պատճառներով․

1․ Միքայել Բադալյանին այս պահին առաջադրված է մեղադրանք փաստացի ուժը կորցրած օրենքի հիման վրա․ Քրեաիրավական հարաբերությունների տիրույթում հայտնված անձը պետք է իմանա, թե իր կատարած արարքը, որ հոդվածով է որակված, որպեսզի տարական հնարավորություն ունենա գոնե այն բացելու և կարդալու։ Այլ կերպ ասած՝ Միքայել Բադալյանը առնվազն 18․07․2022թ-ին իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման ժամանակ Դատարանում ունի իրավունք իմանալու, թե իր արարքը որ օրենքով և որ հոդվածով է որակված և հայցել պետությունից իրեն առաջադրված մեղադրանքի որոշակիության պարզաբանում։ Պետք է ընդունել, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել օրենքի փոփոխություն, որով խստացվել է այդ արարքի համար նախատեսված պատիժը։

Դրանով է հենց պայամանավորված, որ դատախազը մերժել է քննիչի միջնորդությունը Միքայել Բադալյանի կողմից կատարած ենթադրյալ արարքը նոր քրեական օրենսգրքին համապատասղանեցնելու վերաբերյալ։ Հետևաբար, պարզորոշ է որ նշված փոփոխությունը հետադարձ ուժ չունի և չի կարող կիրառվել Միքայել Բադալյանի կողմից մինչ օրենքի փոփոխությունը կատարած ենթադրյալ հանցավոր արարքը որակելիս։ 2․ Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու նախորդ ժամանակահատվածում քննիչը չի դրսևորել պատշաճ ջանասիրություն գործի քննության ընթացքը ապահովելու համար /իսկ դա կարևոր պայման է անձին կալանքի տակ պպահելու համար/։

Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 17․06․2022թ․։ Դատարանը քննիչին այդ ժամանակ տվեց մեկ ամիս ժամանակ իբր բազմածավալ գործողություններ կատարելու համար, սակայն պարզվեց որ քննիչը մեկ ամսվա ընթացքում ընդամենը միջորդություն է ներկայացրել դատախազին Միքայել Բադալյանի մեղադրանքը իրավականա առումով նոր օրենքին համապատասղանեցնելու համար, որը սակայն մերժվել է։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ի սկզբանե Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելը եղել է ինքնանպատակ։ Իսկ այժմ քննիչը կրկին խնդրում է, որպեսզի Դատարանն իրեն տա հնարավորություն Միքայել Բադալյանի ազատության հաշվին այն հիշյալ և չկատարված դատավարական գործողությունները կատարելու համար, ինչը մեղմ ասած անթույլատրելի է։ Ուրեմն․ Հարգելի գործընկերներ /քննիչ, դատախազ/ Դուք ինքներդ էլ գիտեք, որ այդ գործը դատական ճակատագիր չունի, որի պատճառները ոչ միայն հրապարակավ եմ ներկայացրել, այլև նույնիսկ Ձեզ եմ ներկայացրել համապատասխան միջնորդություններ, որտեղ բացահայտել եմ սույն գործի ողջ խնդիրները, որի վերաբերյալ նույնիսկ չեք կարողացել որևէ հակափաստարկ ներկայացնել։ Հորդորում եմ Ձեզ որոշում կայացնել վարույթը կարճելու մասին, հակառակ դեպքում գործի ըստ էության քննության ժամանակ բոլորն ականատես կլինեն այս գործի փլուզմանը, որը Ձեր համար հաճելի չի լինի։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը