Էկվադորի ԱԳՆ. «Մենք չենք պատրաստվում ճանաչել Լիբիայի նոր կառավարությանը»
Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն հայտարարել է, որ Էկվադորը չի պատրաստվում ճանաչել Լիբիայի ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) օրինականությունը:
-Մենք չենք ճանաչում այդ խորհուրդը, դա թույլ կառավարություն է, որն իշխանության է եկել արտերկրյան բացահայտ ներխուժման հետևանքով,– հայտարարել է Պատինյոն։
Տեղեկացնենք, որ մինչ այդ Էկվադորի իշխանությունները՝ երկրի նախագահ Ռաֆայել Կոռեայի գլխավորությամբ, քննադատել էին արևմտյան երկրների կողմից Լիբիայի դեմ իրականացվող ռազմական գործողությունները՝ դա որակելով որպես երկրի ինքնիշխանության խախտում։