Քաղաքական

13.07.2022 15:49

Իսկ ԱԺ խորհուրդը բացակայած ՔՊ-ականներին մանդատից զրկելու համար ՍԴ կդիմի՞

Իսկ ԱԺ խորհուրդը բացակայած ՔՊ-ականներին մանդատից զրկելու համար ՍԴ կդիմի՞

Վաղը՝ հունիսի 14-ին, Ազգային ժողովի խորհուրդը կքննարկի 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը: ՔՊ-ականները առաջարկում են ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկել անհարգելի բացակայելու հիմքով:

Հետաքրքիր է այն, որ ՔՊ-ական պատգամավորներ կան, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորիներից ավել են բացակայել:

Այսպես․ ըստ Parlamentmonitoring.am կայքի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը նիստերից բացակայել է 150 անգամ

Մերի Գալստյան - 107

Խաչատուր Սուքիասյան - 89

Սարգիս Խանդանյան - 84

Դավիթ Դանիելյան - 80

Ծովինար Վարդանյան - 75

Քրիստինե Պողոսյան - 70

Սիսիակ Գաբրիելյան - 66

Բաբկեն Թունյան - 66

Նշենք, որ նրանցից շատերը չեն փայլել ակտիվությամբ: Օրինակ Քրիստինե Պողոսյանը մեկ անգամ հարց է տվել և 0 անգամ ելույթ ունեցել, կամ Մերի Գալստյանը, որը ելույթ է ունեցել 1 անգամ և հարց հնչեցրել 0 անգամ, կամ Դավիթ Դանիելյանը, որը 0 անգամ հարց է հնչեցրել և միայն մեկ անգամ ելույթ ունեցել:

Այս պատգամավորների աշխատավարձից պահում արվե՞լ է, թե՞ ստացել են, այդ թվում՝ պարգևավճար՝ «փայլուն աշխատանքի» համար։ Ընդդիմադիրների բացակայությունը բոյկոտի արդյունք է, իսկ այս պատգամավորների՞նը։ Ալեն Սիմոնյանինը հասկանում ենք, մարդն առավոտից երեկո «վոյաժների» մեջ է։ Բա մյուսնե՞րը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։