Ճանապարհ բացելու պատրվակով սահմանը կականազերծեն, մի գիշեր «միամիտ» կհայտնվեն Ամասիայում կամ Ամասիայի գլխին պոստեր կդնեն ու կպարտադրեն «արագի մեջ» ինչ-որ թղթեր ստորագրել
«Ապագան» հյուսիսային սահամանից էլ է մոտենում
Թուրքերն իրենց սահմանում՝ Ամասիայի տարածաշրջանի Զարիշատ համայնքի ուղղությամբ, ականազերծման աշխատանքներ են անում: Թուրքական աղբյուրը, որը էդ լուրը հրապարակել է, դա կապում է հայ-թուրքական սահմանի բացման հետ: Սակայն, ով ծանոթ է այդ տեղանքին, գիտի, որ այդտեղով ոչ մի նորմալ ճանապարհ չի անցնում, որը կարող է ուղևորաբեռնափոխադրում ապահովել: Մինչև հիմա ձմեռվա ամիսներին այդ տարածաշրջանի գյուղերին նույնիսկ շտապօգնության մեքենա չի կարողանում մոտենալ: Ավելին՝ այդ տարածաշրջանը Շիրակի մարզի ամենադժվարամատչելի հատվածն է, որտեղ հասնելու համար գրեթե ճանապարհներ չկան և կտրված է Ախուրյան գետի կիրճով:
Ամփոփենք՝ եթե ականազերծումը կատարվում է տրանսպորտային կոմունիկացիաների համար, անիմաստ է: Սովորաբար սահմանների ականազերծումը կատարվում է նաև ռազմական նկատառումներով: Եթե այդ հատվածից ներխուժում լինի ՀՀ տարածք, ապա թուրքերը մի քանի ժամում կարող են Ամասիայի տարածաշրջանը Հայաստանից ուղղակի կտրել, տիրանալ Արփի լճին, Ախուրյան գետի ջրհավաք ավազանին, տեղի էներգետիկ հզորություններին և այլն:
Սա հիշեցնում է անցյալ տարվա մայիսից ՀՀ սուվերեն տարածք մտած ադրբեջանական զորքերի վարքագիծը: Ճանապարհ բացելու պատրվակով սահմանը կականազերծեն, մի գիշեր «միամիտ» կհայտնվեն Ամասիայում կամ Ամասիայի գլխին պոստեր կդնեն ու կպարտադրեն «արագի մեջ» ինչ-որ թղթեր, պայմանագրեր ստորագրել: Հեչ որ չէ, «բանավոր համաձայնություն» Նիկոլից հաստատ կպոկեն:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից