Քաղաքական

13.07.2022 15:06

Հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել

Հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Այս մասին հրապարակում է արել թուրքական «GazeteKars» լրատվական կայքը։

Աղբյուրի համաձայն՝ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ: Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքները։

«Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը»,-գրում է «GazeteKars»-ը։

Նաև նշվում է, որ վերոնշյալի մասին պաշտոնական աղբյուրներից առայժմ տեղեկատվություն չկա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։