Կարծիք

13.07.2022 11:41


Բանակի «ռեֆորմները» սկսեցին, երբ հրամանատարները ստիպված լքեցին բանակի շարքերը

Բանակի «ռեֆորմները» սկսեցին, երբ հրամանատարները ստիպված լքեցին բանակի շարքերը

2 տարի առաջ այս օրերին Տավուշում մարտական գործողություններ էին։

Ճիշտ է՝ դրանք ճակատի ողջ երկայնքով չէին, լոկալ բնույթ էին կրում և հիմնականում կենտրոնացած էին մարտավարական բնույթի բարձունքի ուղղությամբ, սակայն իրադրությունը կարող էր ծավալվել ու վերաճել լայնամասշտաբի։

Այն, ինչ տեղի չի ունեցավ այդ օրերին, այդ դեպքերից 2-3 ամիս անց պայթեց արցախյան ճակատում։

Թեմայի քաղաքական/քարոզչական մասին չեմ անդրադառնա, ամեն դեպքում իշխանությունը մնաց իր «պրիոմի» տակ։

Գործողությունների շահարկումն, իհարկե, որևէ ձևով չի արժեզրկում այն սխրանքները, որոնք մեր զինծառայողները՝ շարքայինից գեներալ ցուցաբերեցին այդ օրերին։

Զինված ուժերի ամենամարտունակ զորամիավորման հրամանատարը՝ Գրիգորի Խաչատուրովն, այդ օրերին իրեն դրսևորեց որպես կայացած հրամանատարի, ով «որսում» էր թշնամու մտահղացումները և սեփական խաղը թելադրում մարտի դաշտում։

Իշխանությունը բնականաբար չներեց Խաչատուրովի՝ որպես հաղթող հրամանատարի հեղինակության կտրուկ աճը և չերկարացրեց նրա ծառայության ժամկետը։

Բանակի «ռեֆորմները» սկսեցին այն օրերից, երբ իշխանության ստեղծած ծուղակի պայմաններում, տարբեր օղակի հրամանատարները ստիպված լքեցին բանակի շարքերը։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը