Լրահոս

03.09.2011 00:17


Կալանավորվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետը

Ի լրումն՝ ՀՀ հատուկ քննչական  ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական  դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այսօր մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության»  ծառայության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին, և նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորում։ Գործի նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը