Քաղաքական

12.07.2022 08:30

Ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը․ «Հրապարակ»

Ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, Թուրքիայի նախագահն էլ փոխադարձաբար շնորհավորել է Փաշինյանին Վարդավառի տոնի առթիվ։ Փորձեցինք պարզել՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը, սակայն կառավարությունից ասացին՝ պաշտոնական հաղորդագրությունից դուրս այլ մեկնաբանություն չունեն։

Մենք տեղեկացանք, սակայն, որ հեռախոսազրույցի պայմանավորվածությունն ավելի վաղ էր կայացել՝ ոչ կոնկրետ մեկի նախաձեռնությամբ, այլ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Ի դեպ, Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում եւս նույն տեքստն էր տեղադրվել, բնականաբար՝ թուրքերենով։ Ասացին՝ համաձայնեցրել, նոր են տարածել։ Մինչդեռ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցներում հաճախ է լինում, երբ հայկական կողմը մի բան է տարածում, Կրեմլը՝ այլ բան։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։