Լրահոս

23.04.2009 15:03


Արփի Վարդանյան. «Հայոց ցեղասպանությունը չպետք է վաճառվի»

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը  շատ ողջունելի է համարում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարությունը։

-Ճիշտ է, դեռ մանրամասն չգիտենք և մինչև չիմանանք՝ չենք կարող հստակեցնել, բայց որ բանակցությունների մեջ են մտել և լեզու են գտել՝ դա շատ ողջունելի,-Մամուլի ազգային ակումբում ասել է նա և հավելել, որ ԱՄՆ էլ  հայտարարություն է տվել, որով  ողջունել է այն հանգամանքը, որ նախաձեռնությունն առանց նախապայմանների է։ Այն հարցին, թե արդյո՞ք ճանապարհային քարտեզը այն զիջումն էր, որը թույլ կտա Բարաք Օբային չարտասանել ցեղասպանություն բառը՝  Արփի Վարդանյանը պատասխանել է, թե Հայոց ցեղասպանությունը չպետք է վաճառվի։

-Ես հույս ունեմ, որ Օբաման իր խոսքի տերը կլինի,-հավելել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը