Լրահոս

02.09.2011 17:27


Աբխազիայի նախագահը Բակո Սահակյանին շնորհավորել է ԼՂՀ Անկախության օրվա կապակցությամբ

Աբխազիայի նախագահը Բակո Սահակյանին շնորհավորել է ԼՂՀ Անկախության օրվա կապակցությամբ

Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ ԼՂՀ անկախության հռչակման 20–ամյակի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

–Հույս ունեմ, որ փաստացի անկախ ԼՂՀ-ն միջազգային իրավական ճանաչում կստանա: Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները, հաղթահարելով ծանր խոչնդոտները, հասել են գլխավոր նպատակին` իրենց երկրների անկախությանը: Մենք պարտավոր ենք պահպանել այդ անկախությունը, վերածնել ազգային պետականությունը` հանուն ապագա սերունդների: Հարգելի Բակո Սահակյան, թող Ձեր գլխավորությամբ ԼՂՀ ժողովուրդը վստահություն ձեռք բերի բարեկեցիկ ապագայի հասնելու հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը